«Ռեալը» բանակցում է Ալֆոնսո Դեյվիսի հետ

Մադրիդի «Ռեալը» տրանսֆերի համար բանավոր համաձայնություն է ստացել «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դեյվիսից, հայտնում է Relevo-ն։

Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը սպասում է «Բավարիայի» պատասխանին հնարավոր տրանսֆերի չափի վերաբերյալ։

Նշվում է, որ «Ռեալի» ղեկավարությունը դրական է գնահատում տրանսֆերի հեռանկարը, քանի որ Դեյվիսն արդեն մի քանի անգամ մերժել է պայմանագիրը երկարաձգելու մյունխենցիների առաջարկը։