Մաուրիսիո Պոչետինո․ «Նա ինձ ասաց, որ ցանկանում է մնալ «Չելսիում»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է կիսապաշտպան Քոնոր Գալագերի ապագայի մասին լոնդոնյան ակումբում։

Նախկինում լուրեր էին շրջանառվում, որ ֆուտբոլիստով ակտիվորեն հետաքրքրված է «Թոթենհեմը»:

«Քոնորն ինձ ասաց, որ ցանկանում է մնալ «Չելսիում». Այժմ պայմանագրի երկարաձգման հարցը խաղացողի և ակումբի խնդիրն է»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում MNF-ն։

Transfermakrt պորտալը Գալագերի արժեքը գնահատում է 42 միլիոն եվրո։