Ուեյն Ռունին սկսում է բռնցքամարտիկի կարիերա

Անգլիացի լեգենդար ֆուտբոլիստ և այժմ մարզիչ Ուեյն Ռունին բանակցություններ է վարում Misfits Boxing-ի հետ՝ բռնցքամարտի իր նորամուտի մրցամարտն անցկացնելու համար։ Այս մասին հայտնում է Mirror-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռունին նույն օրը երեկոյան ռինգում կարող է մենամարտել ամերիկացի հայտնի բլոգեր և բռնցքամարտիկ Լոգան Փոլի հետ։

38-ամյա Ուեյն Ռունին Անգլիայի հավաքականի կազմում անցկացրել է 120 հանդիպում և դարձել 53 գոլի հեղինակ։ Անգլիայի առաջնությունում «Բիրմինգհեմի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվելուց հետո նա հունվարի սկզբից անգործ է: