Ռիո Ֆերդինանդ. «Ռոդրին է վերահսկում «Սիթիի» խաղը»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան, իսկ այժմ ֆուտբոլային փորձագետ Ռիո Ֆերդինանդը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիի մասին։

«Այժմ մենք բոլորս հիանում ենք Դե Բրույնեով և Ֆոդենով, բայց պետք է առանձնացնել Ռոդրիին։ Այս խաղի ռիթմը՝ «Ման Սիթիի» խաղի վերահսկումը, վերահսկվում է մեկ խաղացողի կողմից։ Եվ սա հենց Ռոդրին է։ Նա ֆենոմենալ է:

Նա այս թիմի իսկական դիրիժորն է։ Արդեն մեկ տարի է, ինչ «Մանչեսթեր Սիթին» առանց նրա չի պարտվում: Սա ցույց է տալիս, թե որքան կարևոր է Ռոդրին «Սիթիի» համար: Կարծում եմ՝ նա Պրեմիեր լիգայի բոլոր թիմերի մեջ ամենակարեւոր խաղացողն է»,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։