«Բավարիայի» երեք ֆուտբոլիստներ մտածում են հեռանալու մասին

«Բավարիայի» երեք բարձրակարգ ֆուտբոլիստներ մտածում են ակումբից հեռանալու մասին։

Ցուցակում ընդգրկված են 29-ամյա Յոզուա Կիմմիխը, 29-ամյա Լեոն Գորեցկան և 24-ամյա Մատիաս դե Լիխտը։

Ինչպես հայտնում է Bild-ն իր էջերում, նրանք կարող են հեռանալ մյունխենյան ակումբից, քանի որ վստահություն չեն զգում թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի կողմից։