«Լիլը» հրաժարվել է թիմի պաշտպան Լենի Յորոյին վաճառել ՊՍԺ-ին, հայտնում է մարզական լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ անգամ մերժումից հետո փարիզյան ակումբը շարունակում է կապ պահպանել ֆուտբոլիստի հետ։ ՊՍԺ-ն ցանկանում է տրանսֆեր իրականացնել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն Լենիին հավակնում է նաև Մադրիդի «Ռեալը», որի սկաուտներն արդեն նայեցին պաշտպանին։
18-ամյա խաղացողը «Լիլի» սան է։ Նա առաջին թիմին միացել է 2022 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 28 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է երեք գոլի հեղինակ։