«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատասխանել է լոնդոնյան ակումբից թիմի վատ արդյունքների ֆոնին հնարավոր հեռացման մասին լուրերին։
«Ինձ չեն հետաքրքրում իմ ապագայի մասին խոսակցությունները։ Եվ ինձ չի հետաքրքրում հանդիպումներից առաջ ավելորդ լարվածությունը, թքած ունեմ լրատվամիջոցների ճնշումների վրա։
Սթրեսն ինձ չի անհանգստացնում։ Իմ թիմը քաջատեղյակ է գործերի ներկա վիճակին։ Մենք պարզապես կշարունակենք քրտնաջան աշխատել ու մարզվել»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: