«Մանչեսթեր Սիթին» տպավորիչ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների Լիգայում

Երեքշաբթի օրը՝ փետրվարի 13-ին, կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին հանդիպումը «Կոպենհագեն» – «Մանչեսթեր Սիթիի» միջև։ Հանդիպումն ավարտվել է Խոսեպ Գվարդիոլայի թիմի հաղթանակով՝ 3։1 հաշվով։

«Քաղաքացիները» հաղթանակ են տարել մրցաշարում անցկացրած վերջին ինը հանդիպումներում: Սա մրցաշարի պատմության մեջ անգլիական ցանկացած թիմի ամենաերկար շարքն է:

«Մանչեսթեր Սիթին» դարձավ նաև պատմության մեջ առաջին ակումբը, որը Չեմպիոնների Լիգայի 7 խաղում անընդմեջ 3 գոլ է խփել։

Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա Մանչեսթերում մարտի 6-ին։