Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում VAR-ի սխալների 20%-ը եղել է «Լիվերպուլի» դեմ

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում VAR-ի սխալների 20%-ը կատարվել է «Լիվերպուլի» դեմ, հաղորդում է ESPN-ը։

Այս մրցաշրջանի 20 սխալներից չորսը եղել են «Լիվերպուլի» դեմ: Պրեմիեր Լիգայի ոչ մի այլ թիմ այդքան հաճախ չի ենթարկվել VAR-ի սխալ որոշմանը։ Ընդ որում, մրցավարները երեք անգամ սխալվել են «Բրայթոնի» ու «Վուլվերհեմփթոնի», երկու անգամ՝ «Արսենալի» դեմ խաղում։ Եվս ութ թիմեր մեկական սխալ են թույլ տվել:

Ամենից հաճախ VAR համակարգը օգնել է «Ասթոն Վիլային», որի օգտին երեք դրական որոշում է կայացվել։ Այսպիսի երկու դրվագ առայժմ ունեն «Արսենալը», «Նյուքասլը», «Նոթինգհեմ Ֆորեսթը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Այս պահին Պրեմիեր Լիգայի 24 խաղից հետո «Լիվերպուլը» 54 միավորով գլխավորում է առաջնության առաջատարը։