Ջամալ Մուսիալան կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է համալրել «Մանչեսթեր Սիթիի» շարքերը։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է լրագրող Էքրեմ Քոնուրը։

Աղբյուրի համաձայն՝ «քաղաքայինների» ներկայացուցիչները կփորձեն պայմանագիր կնքել 20-ամյա ֆուտբոլիստի հետ։ Նշվում է, որ մյունխենցիները հետաքրքրված չեն մեկնարկային կազմում անվերապահ խաղացողներից մեկից բաժանվելով։

Մուսիալան «Չելսիի» սան է: Կիսապաշտպանը «Բավարիայում» հանդես է գալիս 2019 թվականից։

Այս մրցաշրջանում Մուսիալան բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում, որոնցում դարձել է յոթ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։

Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 110 միլիոն եվրո։