Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալին համեմատել է Ռոնալդինյոյի հետ։
«Այն, ինչ անում է Լամինը, ինձ միայն հիշեցնում է Ռոնալդինյոյին։ Նրա դրիբլինգն ու շարժումը լիովին նման են նրան։
Այս տղան 16 տարեկանում նորմալ չէր։ Նա անում է այն, ինչ մեզ ասում են, որ ապագայում նրան լեգենդ կդարձնի», – Կասիլյասի խոսքերն է մեջբերում Som I Serem FCB աքաունթը:
Փետրվարի 11-ին Յամալը դուբլի հեղինակ դարձավ Լա լիգայի 24-րդ տուրի՝ «Գրանադայի» հետ խաղում։ 16-ամյա վինգերն այժմ 3 գոլ ունի Լա Լիգայում։ Լա Լիգայի պատմության մեջ ոչ ոք 17 տարեկանից ցածր ավելի շատ գոլ չի խփել: