Մադրիդի «Ռեալը» փոխել է Չեմպիոնների Լիգայի «Լայպցիգի» դեմ խաղի երթուղին Գերմանիայի օդանավակայանի աշխատակիցների սխալի պատճառով, հայտնում է Marca-ն։
Փետրվարի 11-ին Լայպցիգի և Դրեզդենի օդանավակայանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել։ Արդյունքում Լայպցիգում չեղարկվել է ավելի քան 100 մարդատար չվերթ։
Լայպցիգում վայրէջք կատարելն անհնարին լինելու պատճառով Մադրիդի «Ռեալի» խաղացողներով ինքնաթիռը վայրէջք է կատարել Էրֆուրտում, որից հետո թիմը ավտոբուսով անցել է 160 կիլոմետր։
Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում կխաղա «Լայպցիգի» հետ։ Հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ փետրվարի 13-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։55-ին։