«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխի Ռոբերտոյի ապագան մնում է անորոշ։
Ինչպես հաղորդում է Sport-ը, մրցաշրջանի ավարտին 32-ամյա խաղացողը կարող է ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ կատալոնական ակումբից։
Ռոբերտոն կարող է հայտնվել «Ինտեր Մայամիում» կամ MLS-ի մեկ այլ ակումբում: Ֆուտբոլիստը, ով կարող է խաղալ կիսապաշտպանությունում և պաշտպանության աջ եզրում, MLS-ի տարբերակը հետաքրքիր փորձ է համարում։
Հարկ է նշել, որ «Բարսելոնայի» մի շարք նախկին ֆուտբոլիստներ այժմ խաղում են «Ինտեր Մայամիում»՝ Լիոնել Մեսսին, Սերխիո Բուսկետսը, Ժորդի Ալբան և Լուիս Սուարեսը։
Միաժամանակ նշվում է, որ Սերխիո Ռոբերտոն տարբերակներ կունենա նաև՝ Անգլիայում և Իտալիայում։