Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան խուսափել է լուրջ վնասվածքից, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։
31-ամյա իսպանացին վնասվածք է ստացել Լա լիգայի 24-րդ տուրի՝ «Սևիլիայի» դեմ խաղում (0-1): Նա արցունքները աչքերին հեռացավ խաղադաշտից։
Արդյունքում Մորատայի մոտ ախտորոշվել է աջ ծնկի միջողային կողային կապանի կապտուկ և սալջարդ։ Անձամբ՝ ֆուտբոլիստը, նույնպես հաստատել է, որ վնասվածքը լուրջ չէ։
Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում, դարձել 19 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։