Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը ընտրություն է կատարել նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի միջև։
«Մեսսի, թե՞ Ռոնալդո: Ես նրանց դնում եմ նույն մակարդակի վրա: Ես չեմ գերադասում մեկը մյուսից: Նրանք հրեշներ են բառի բոլոր իմաստով, և ես չեմ կարող ընտրություն կատարել։
Կարծում եմ, որ նրանք շատ տարբեր են… Մեսսին այն խաղացողն է, ով կարող է նահանջել, ստանալ գնդակը և գրոհ ստեղծել, իսկ նա կարող է մասնակցել խաղին և ստեղծագործել… Կրիշտիանուն հրեշ է գոլեր խփելու մեջ, տուգանային հրապարակում։ Եթե նրանք միասին խաղային, ապա ռումբ կլինեին, և դա հետաքրքիր կլիներ դիտելը»,- Կարվախալի խոսքերը մեջբերել է Universal Madrid-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):