Ժոզե Մոուրինյոն գերմաներեն է սովորում «Բավարիայում» աշխատելու համար

Տեսանելի ապագայում «Բավարիայի» մարզչական կազմում կարող են վերադասավորումներ տեղի ունենալ։

Ըստ Bild-ի՝ Ժոզե Մոուրինյոն մյունխենյան թիմի ղեկին կարող է փոխարինել Թոմաս Տուխելին։ Աղբյուրի համաձայն՝ Special One-ն արդեն գերմաներեն է սովորում։

Հարկ է հիշեցնել, որ Մոուրինյոն հունվարին մնաց առանց ակումբային գրանցման՝ անբավարար արդյունքների պատճառով «Ռոմայից» հեռացվելուց հետո։

Իր կարիերայի ընթացքում Ժոզեն աշխատել է Եվրոպայի լավագույն հինգ լիգաներից երեքում։ Բունդեսլիգան կարող է նոր և հետաքրքիր փորձ լինել նրահամար: Հիշեցնենք, որ շաբաթ օրը «Բավարիան» Գերմանիայի առաջնության խաղում ծանր՝ 0։3 հաշվով պարտվել է «Բայերին»։