Բրազիլական «Սանթոսի» նախագահ Մարսելո Տեյշեյրան պատմել է, որ կարճ, բայց կարևոր զրույց է ունեցել «Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարի հետ՝ ակումբ հնարավոր վերադարձի մասին։
«Զրույցը շատ կարճ էր, բայց արագ խոսակցությունները հաճախ ամենաարդյունավետն են», – Տեյշեյրայի խոսքերն է մեջբերում ESPN Brasil-ը:
32-ամյա Նեյմարը Սաուդյան Արաբիայի ակումբի խաղացող է դարձել 2023 թվականի ամռանը, սակայն գրեթե անմիջապես ստացել է խաչաձև կապանների պատռվածք և շարքից դուրս է մնացել մինչև 2024 թվականի ապրիլը։ Նոր թիմի կազմում բրազիլացին հինգ խաղում դարձել է գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
Նեյմարը «Սանթոսում» խաղացել է մինչև 2013 թվականը, երբ նրա եվրոպական կարիերան սկսվեց «Բարսելոնայում»: Հարձակվողը բրազիլական ակումբի սան է։