«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է Բունդեսլիգայի 21-րդ տուրի խաղում «Բավարիայի» նկատմամբ տոնած ջախջախիչ հաղթանակը (3:0):
«Մենք հիանալի աշխատանք կատարեցինք, թիմի կարգապահությունն ու համախմբվածությունը մեծ էր: Ընդհանուր առմամբ ելույթը հիանալի էր, տղաների նվիրվածությունը շատ բարձր էր:
Մենք բավական հնարավորություններ ունեինք, բայց նրանք գրեթե շանսեր չունեին։ Ես հիանալի թիմ ունեմ, հիանալի խաղացողներ: Ես չեմ կարող դա անել միայնակ: Մենք մեծ էներգիա ունենք, և դա է գլխավորը։ Գաղտնիք չկա: Ֆուտբոլիստները հավատում են, և դա այն է, ինչ մենք ցանկանում ենք»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում «Բավարիա և Գերմանիա»-ն: