«Ինտերը» գոլ է խփել Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի բոլոր հանդիպումներում

Իտալիայի առաջնության 24-րդ տուրում «Ինտերը» արտագնա խաղում ուժերը չափեց «Ռոմայի» հետ: Միլանցիները 4։2 հաշվով հաղթեցին հռոմեացիներին։

Այսպիսով, «Ինտերը» Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում 31 անընդմեջ խաղում խփախ գոլերի շարքը երկարաձգեց: Վերջին անգամ ակումբը խաղադաշտը լքել էր առանց գոլերի 2023 թվականի ապրիլին:

Այս պահին «Ինտերը» 57 միավորով գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։