ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հակիրճ մեկնաբանություն է տվել թիմի հարձակվող Կիլիան Մբապպեի մասին։
«Երբ մենք երկուսս էլ որոշում կայացնենք, մենք ձեզ կտեղեկացնենք», – Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերում L’Équipe-ը:
Ֆրանսիացի հարձակվողի պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Վերջին շրջանում ԶԼՄ-ները մի քանի անգամ հայտնել են, որ Մբապպեն որոշել է տեղափոխվել «Ռեալ»։
25-ամյա Մբապպեն այս մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում անցկացրած 29 խաղում դարձել է 30 գոլի հեղինակ։