Նասեր Ալ-Խելաիֆին հակիրճ պատասխանել է Կիլիան Մբապպեի ապագայի վերաբերյալ հարցին

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հակիրճ մեկնաբանություն է տվել թիմի հարձակվող Կիլիան Մբապպեի մասին։

«Երբ մենք երկուսս էլ որոշում կայացնենք, մենք ձեզ կտեղեկացնենք», – Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերում L’Équipe-ը:

Ֆրանսիացի հարձակվողի պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Վերջին շրջանում ԶԼՄ-ները մի քանի անգամ հայտնել են, որ Մբապպեն որոշել է տեղափոխվել «Ռեալ»։

25-ամյա Մբապպեն այս մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում անցկացրած 29 խաղում դարձել է 30 գոլի հեղինակ։