Հրապարակվել է 2023 թվականի 100 ամենաբարձր վարձատրվող մարզիկների վարկանիշային աղյուսակը։
Ըստ Sportico ամսագրի, մեկ տարվա ընթացքում ամենաշատը վաստակել է «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ 275 միլիոն դոլար (255,3 միլիոն եվրո):
Ռոնալդուն այս գումարի մեծ մասը ստանում է սաուդյան թիմի հետ պայմանագրով` 175 մլն ֆունտ (137 մլն եվրո), իսկ մնացածը գովազդային պայմանագրերի շնորհիվ։ Պորտուգալացին համագործակցում է այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Nike-ը, Herbalife-ը, Armani-ն, Tag Heuer-ը, DAZN-ը և Poker Stars-ը և այլն։
Երկրորդ տեղում Ջոն Ռամն է (գոլֆ)՝ 203 մլն դոլարով (188,4 մլն եվրո), երրորդում՝ Լիոնել Մեսսին՝ 130 մլն դոլարով (120,66 մլն եվրո)։
Լավագույն հնգյակը եզրափակել են Լեբրոն Ջեյմսը (125,7 միլիոն դոլար) և Կիլիան Մբապեն (125 միլիոն դոլար)։