Ֆուտբոլում նոր կապույտ քարտ կլինի

Ֆուտբոլում նոր կապույտ քարտ կլինի, հաղորդում է The Telegraph-ը։

Աղբյուրի համաձայն՝ մրցավարը նման քարտ ցույց կտա խաղացողներին խոստումնալից հարձակումն ընդհատող տակտիկական խախտման, ինչպես նաև հանդիպման պաշտոնյայի հետ անհամաձայնություն հայտնելու համար:
Եթե ​​խաղացողը կապույտ քարտ ստանա, նա 10 րոպեով կհեռացվի խաղադաշտից: Խաղացողը կարմիր քարտ կստանա, եթե նրան ցույց տան երկու կապույտ կամ դեղին և կապույտ քարտերի համակցություն։

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի խորհուրդը (IFAB), որը տնօրինում և կարգավորում է ֆուտբոլի խաղի կանոնները, ուրբաթ՝ փետրվարի 9-ին, կհայտարարի նոր քարտի փորձարկումները։

Սկզբում կապույտ քարտի փորձարկումը չի ազդի բարձր մակարդակի մրցաշարերի վրա, սակայն ամռանը կարող են թեստեր սկսել անգլիական մրցաշարերում, ներառյալ Անգլիայի գավաթը տղամարդկանց և կանանց թիմերի համար։