ՈւԵՖԱ-ն 3,3 միլիարդ եվրո կբաշխի եվրոպական մրցաշարերի մասնակիցներին

ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն հաստատել է 2024–2027 թվականներին ակումբների միջև եկամուտների բաշխման սխեման։

Վճարումների ընդհանուր գումարը կկազմի 4,4 մլրդ եվրո։ Դրանցից 10%-ը (440 մլն) կկազմի «համերաշխության վճարներ» այն ակումբներին, որոնք չեն մասնակցի եվրոպական մրցաշարերին (7%, 308 մլն) և այն ակումբներին, որոնք չեն անցնի ընտրական փուլերը (3%, 132 մլն)։

Մնացած գումարը կբաշխվի եվրագավաթների մասնակիցների (93,5%) և ՈՒԵՖԱ-ի (6,5%) միջև։

Եվրագավաթների մասնակիցները, վճարելով համերաշխության և այլ ծախսերը, կստանան 3,3 միլիարդ եվրո։ Չեմպիոնների Լիգայի եւ Եվրոպայի Սուպերգավաթի մասնակիցները կստանան 2,4 մլրդ. 565 միլիոնը բաժին կհասնի Եվրոպայի Լիգայի մասնակիցներին, իսկ 285 միլիոնը՝ Կոնֆերենցիաների Լիգայի մասնակիցներին։

Մրցաշարերի միջև տոկոսները կմնան նույնը, ինչ 2021-2024 թվականներին։

ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի հաջորդ նիստը նշանակված է 2024 թվականի մայիսի 22-ին։