Էնցո Ֆերնանդեսը մտադիր չէ հեռանալ թիմից

«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը մտադիր չէ հեռանալ թիմից, հայտնել է նրա գործակալ Ուրիել Պերեսը։

Ավելի վաղ The Athletic-ը տեղեկություն էր հրապարակել, որ արգենտինացին ցանկանում է հեռանալ ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նա դժգոհ է Պրեմիեր Լիգայում ակումբի դիրքից ու խաղից, ինչպես նաև ցանկանում է խաղալ Չեմպիոնների Լիգայում։

«Էնցոն չի պատրաստվում հեռանալ: Ղեկավարները շատ հստակ մոտեցան այս նախագծին։ Երբ թիմը սկսի լավ տեղավորվել, «Չելսին» առաջ կգնա»,- Պերեսի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ Ֆերնանդեսը Պրեմիեր Լիգայի ակումբների պատմության ամենաթանկ ձեռքբերումն է (121 մլն եվրո):