Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նախագահ Պիտեր Ֆիշերը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ պայքարելու է նացիզմի դեմ։
«Ես չեմ ցանկանում, որ Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» կրկին դառնա չեմպիոն կամ Չեմպիոնների Լիգայի հաղթող։ Կյանքում իմ ցանկությունն է, որ նացիստական այս կեղտոտ խենթությունը վերանա, օդում պայթի, որտեղ էլ որ լինի։ Ամեն օր նրանց երեսին ասեք սա: Ինձ համար սկզբունքորեն կարևոր է ժողովրդավարության և համակեցության համար պայքարը։
Մենք գունավոր ակումբ ենք։ Մեզ հետ են 112 ազգությունների ներկայացուցիչներ։ Սպորտում տեղ չկա խտրականության, ռասիզմի և հակասեմականության համար: Մենք, ի վերջո, դուրս կշպրտենք նրանց, ովքեր չեն ենթարկվում սրան»,- Ֆիշերի խոսքերն է մեջբերում Bild-ը։
68-ամյա Ֆիշերը Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նախագահն է 2000 թվականի ամռանից։ Նրա իրավահաջորդը կլինի Մաթիաս Բեկը։