«Այնտրախտի» նախագահը հրաժարական է տվել՝ պայքարելու նացիզմի դեմ

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նախագահ Պիտեր Ֆիշերը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ պայքարելու է նացիզմի դեմ։

«Ես չեմ ցանկանում, որ Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» կրկին դառնա չեմպիոն կամ Չեմպիոնների Լիգայի հաղթող։ Կյանքում իմ ցանկությունն է, որ նացիստական ​​այս կեղտոտ խենթությունը վերանա, օդում պայթի, որտեղ էլ որ լինի։ Ամեն օր նրանց երեսին ասեք սա: Ինձ համար սկզբունքորեն կարևոր է ժողովրդավարության և համակեցության համար պայքարը։

Մենք գունավոր ակումբ ենք։ Մեզ հետ են 112 ազգությունների ներկայացուցիչներ։ Սպորտում տեղ չկա խտրականության, ռասիզմի և հակասեմականության համար: Մենք, ի վերջո, դուրս կշպրտենք նրանց, ովքեր չեն ենթարկվում սրան»,- Ֆիշերի խոսքերն է մեջբերում Bild-ը։

68-ամյա Ֆիշերը Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նախագահն է 2000 թվականի ամռանից։ Նրա իրավահաջորդը կլինի Մաթիաս Բեկը։