«Միլանի» նախկին ֆուտբոլիստ և Բրազիլիայի հավաքականի Աշխարհի կրկնակի չեմպիոն Կաֆուն խոսել է երիտասարդ տաղանդ Էնդրիկի եվրոպական ֆուտբոլում հեռանկարների մասին։
«Էնդրիկը հաստատ հաջողության կհասնի «Ռեալում», քանի որ այնտեղ նա կհանդիպի փորձառու, բայց դեռ երիտասարդ ֆուտբոլիստների, ինչպիսիք են Ռոդրիգոն և Վինիսիուս Ժունիորը: Նա այլևս երիտասարդ և հեռանկարային չէ, քանի որ այժմ նրա ամենաբարձր խաղային մակարդակը խոսում է այն մասին, որ նա արդեն պրոֆեսիոնալ է: Նա ֆուտբոլիստ է, որի հետ մենք մեծ հույսեր ենք կապում: Նա շատ բան կանի ֆուտբոլի համար, իսկ Անչելոտտին կօգնի նրան, իտալացին լավ է աշխատում երիտասարդների հետ»,- Կաֆուի խոսքերն է մեջբերում Tribal Football-ը։
17-ամյա բրազիլացին արդեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ, սակայն «Լոս Բլանկոս» կտեղափոխվի միայն 2024 թվականի ամռանը, քանի որ դեռ 18 տարեկան չէ։ Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով՝ Էնդրիկի տեղափոխությունը «Ռեալ» մադրիդյան ակումբի վրա արժեցել է 37,5 մլն եվրո։
Անցած մրցաշրջանում «Պալմեյրասը» դարձավ Բրազիլիայի չեմպիոն՝ 38 խաղում վաստակելով 70 միավոր։ Էնդրիկը բոլոր պաշտոնական մրցաշարերում իր թիմի կազմում մասնակցել է 53 հանդիպման, որոնցում դարձել է 14 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 45 մլն եվրո։