Երեք սուպերակումբներ հետևում են Ռաֆայել Լեաուին

Հարձակվող Ռաֆայել Լեաուն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ Միլանից։

Ինչպես հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրը սոցիալական ցանցերում, պորտուգալացի աստղի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում երեք սուպերակումբներ՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «Ռեալը» և ՊՍԺ-ն։ Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ ՊՍԺ-ն 24-ամյա Լեաուի մեջ տեսնում է ֆուտբոլիստի, ով կարող է փոխարինել Կիլիան Մբապպեին։ Վերջինս, ինչպես հայտնի է, կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։

24-ամյա Ռաֆայել Լեաուին Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները գնահատում են 90 մլն եվրո։ Այս մրցաշրջանում պորտուգալացին անցկացրել է 27 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։