«Ատլետիկոն» կարող է գնել «Ռեալի» ֆուտբոլիստին

«Ատլետիկոն» տարբերակներ է ուսումնասիրում թիմն ուժեղացնելու համար:

Ինչպես հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրը սոցցանցերում, «Ատլետիկոն» հետևում է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսի իրավիճակին։ 27-ամյա ֆուտբոլիստը շատ խաղաժամանակ չի ստանում, ուստի չի բացառվում նրա ակումբային գրանցման փոփոխությունը։

Նշվում է, որ Սեբալյոսով հետաքրքրվում են նաև Պրեմիեր Լիգայի և իտալական Ա Սերիայի ակումբները։ Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները Դանի Սեբալյոսին գնահատում են 9 մլն եվրո։ 2023/24 մրցաշրջանի 19 հանդիպումներում կիսապաշտպանը դարձել է մեկ գոլի հեղինակ։