Հարձակվող Մոհամեդ Սալահը հաջորդ ամառ կարող է հեռանալ «Լիվերպուլից»: Խոսակցություններն ակտիվորեն կապում են եգիպտացուն Սաուդյան Արաբիա տեղափոխվելու հետ։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ «Լիվերպուլը» դիտարկում է, թե ում փոխարինի եզրային հարձակվողի դիրքում: Ինչպես հայտնում է HITC-ը, «Լիվերպուլը» դիտարկում է «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Ֆեդերիկո Կիեզային՝ որպես Սալահի երկարաժամկետ փոխարինող:
Պրեմիեր Լիգայի գրանդը 26-ամյա իտալացու տրանսֆերային առաջարկ կարող է ներկայացնել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ֆեդերիկո Կիեզային Transfermarkt-ը գնահատում է 50 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 19 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։