Արդեն երկրորդ մրցաշրջանն է, ինչ «Չելսին» Պրեմիեր Լիգայում լավ մարզավիճակ չունի։
Ինչպես հայտնում է Football Transfers-ի լրագրող Ժակ Տալբոտը, կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը որոշել է հեռանալ «Չելսիից»։ Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա արգենտինացու գործակալներն արդեն սկսել են աշխատել հնարավոր տրանսֆերի վրա։
Քանի որ Ֆերնանդեսի պայմանագիրը նախատեսված է մինչև 2031 թվականը, աստղային ֆուտբոլիստի ներկայացուցիչների առաջ դժվար խնդիր է դրված։
Էնցո Ֆերնանդեսը ճանաչվել է ԱԱ-2022-ի լավագույն երիտասարդ ֆոււտբոլիստ, 2023-ի սկզբին արգենտինացին «Բենֆիկայից» տեղափոխվեց «Չելսի»։ Կիսապաշտպանի համար լոնդոնյան ակումբը վճարել է 121 մլն եվրո։