Մեյսոն Գրինվուդը մադրիդյան ակումբի գլխավոր նպատակն է

«Խետաֆեի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը հայտնվել է Մադրիդի «Ատլետիկոյի»՝ ամառային տրանսֆերային պատուհանի ցուցակում, հայտնում է The Telegraph-ը:

Հիշեցնենք, որ Գրինվուդն այս մրցաշրջանում խաղում է «Խետաֆեում»։ «Մանչեսթեր Յունայթեդից» վարձավճարի շրջանակներում նա պաշտպանում է «Խետաֆեի» գույները։ Այս մրցաշրջանում Գրինվուդը, ով բռնաբարության սկանդալի պատճառով մեկուկես տարի չէր խաղացել, «Խետաֆեի» կազմում անցկացրած 22 պաշտոնական խաղերում արդեն հասցրել է 7 գոլ խփել։ Եվս 4 անգամ 22-ամյա երիտասարդը գոլային փոխանցում է կատարել։

Գրինվուդի վարձակալության ժամկետը «Խետաֆեում» կավարտվի մրցաշրջանի վերջում։