«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լիսանդրո Մարտինեսը խոսել է Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի՝ «Վեսթ Հեմի» հետ խաղում (3:0) ծնկի կողային կապանների վնասվածքի մասին։
«Ես շուտով կվերադառնամ, և մենք կշարունակենք մարտը: Միշտ միասնական»,- Մարտինեսի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացի պաշտպանի վերականգնողական շրջանը կկազմի մեկուկեսից երկու ամիս։ Սակայն ֆուտբոլիստին չեն վիրահատի։ Այս մրցաշրջանում Մարտինեսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 50 միլիոն եվրո: