Ռաֆայել Մարկեսը կփոխարինի Չավիին մեկ դեպքում

«Բարսելոնայի» ղեկավարությունը որոշել է, որ գլխավոր մարզչի պաշտոնում Չավիին կփոխարինի մեքսիկացի մասնագետ Ռաֆայել Մարկեսը, ով գլխավորում է «Բարսելոնա Ատլետիկը», պայմանով, որ կատալոնական ակումբի ղեկավարները չկարողանան համաձայնության գալ մեկ այլ, ավելի ականավոր մարզչի հետ։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն, այն բանից հետո, երբ Չավին հայտարարեց, որ ընթացիկ մրցաշրջանի վերջում կհեռանա «Բարսելոնայից», «Բլաուգրանայի» ղեկավարությունը՝ ի դեմս նախագահ Ժոան Լապորտայի և մարզական տնօրեն Դեկուի, մշակել է կատալոնական ակումբի սպորտային նախագծի զարգացման ճանապարհային քարտեզ։ Այս ծրագրի համաձայն՝ «Բարսելոնան» կփորձի աշխատանքային պայմանագիր կնքել եվրագավաթների փորձ ունեցող ականավոր մարզչի հետ։

Եթե ​​այս մտահղացումը ձախողվի, ապա «բլաուգրանայի» ղեկավարները թիմի ղեկավարությունը կվստահեն Մարկեսին՝ այդպիսով բացառելով «Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտային և «Ժիրոնայի» մարզիչ Միշելին նշանակելու տարբերակները։