Մադրիդի «Ռեալը» լիովին վստահ է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի հետ պայմանագիր կնքելու հարցում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի ղեկավարությունն այս լուրով կիսվել է սերուցքայինների հետ։ Մադրիդի «Ռեալին» հաջողվել է համոզել ֆուտբոլիստին պայմանագիր կնքել շատ ավելի ցածր աշխատավարձով, քան այն պայմանագիրը, որն ակումբն առաջարկել էր Մբապպեին 2022 թվականին։ Նշվում է, որ ՊՍԺ-ն վինգերին փոխարինելու ծրագիր է պատրաստում:
Մբապպեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականի օգոստոսից։ 2023/24 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 28 խաղում դարձել է 29 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։