Ժորժինյո. «Մենք զգացինք մեր երկրպագուների աջակցությունը»

«Արսենալի» բրազիլացի կիսապաշտպան Ժորժինյոն ասել է, թե ինչ է մտածում Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ հանդիպման մասին (3-1)։ Նա նշել է երկրպագուների աջակցությունը։

«Հատուկ երեկո էր։ Մենք զգացինք մեր երկրպագուների աջակցությունը և հիանալի հանդիպում անցկացրինք։ Մենք գիտեինք, որ պետք է ամեն կերպ գերազանցենք մեր մրցակիցներին, քանի որ «Լիվերպուլը» հիանալի թիմ է: Կարծում եմ՝ մենք արժանի էինք այս հաղթանակին»,- Ժորժինյոյի խոսքերը մեջբերել է Arsenal Buzz-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։

Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լիվերպուլը» 23 հանդիպումներից 51 միավորով։ «Արսենալը» 23 հանդիպումներից 49 միավորով երկրորդ տեղում է: