Մարտին Սուբիմենդին կարող հայտնվել է իսպանական մեկ այլ ակումբում

«Ռեալ Սոսյեդադի» հենակետային կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին հայտնվել է բազմաթիվ թոփ-ակումբների ցուցակում:

Լրագրող Ռայան Թեյլորի տեղեկություններով՝ 25-ամյա իսպանացու ծառայություներով հետաքրքրվում են կատալոնական «Բարսելոնան» և Մյունխենի «Բավարիան», սակայն այս ակումբները մրցելու են նաև Լոնդոնի «Արսենալի» հետ:

Հիշեցնենք, որ Սուբիմենդիի պայմանագրում «Ռեալ Սոսյեդադի» հետ նախատեսված է փոխհատուցման գումարը, որը կազմում է 60 միլիոն եվրո։ Բոլոր շահագրգիռ ակումբները ցանկանում են որքան հնարավոր է շուտ սկսել բանակցությունները, որպեսզի ամառային տրանսֆերը հնարավորինս շուտ ավարտվի։ Սուբիմենդին Իսպանիայի առաջնությունում այս մրցաշրջանում դարձել է չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: