«Բարսելոնայի» մինչև 20 տարեկան ֆուտբոլիստները Լա Լիգայի այս մրցաշրջանում 9 գոլ են խփել

Լա Լիգայի 23-րդ տուրի խաղում «Բարսելոնան» նախօրեին 3։1 հաշվով հաղթել էր «Ալավեսին»։

Այս հանդիպմանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել 17-ամյա Հեկտոր Ֆորտը, իսկ գոլի հեղինակ է դարձել 18-ամյա Վիտոր Ռոկեն։

Squawka-ի համաձայն՝ մինչև 20 տարեկան ֆուտբոլիստները այս մրցաշրջանում «Բարսելոնայի» 9 գոլի հեղինակ են դարձել.

Ռոկեն խփել է 2 գոլ։ Ֆորտը 1 գոլային փոխանցում է կատարել։ 18-ամյա Մարկ Գիուն խփել է 1 գոլ։ 16-ամյա Լամին Յամալը խփել է 1 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում։ 19-ամյա Գավին դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ 17-ամյա Լիոնել Մեսսին «Բարսելոնայի» կազմում իր նորամուտի մրցաշրջանում (2004/05) անցկացրել է 7 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։