Հարի Քեյնը հավասարվեց Գերդ Մյուլլերի ռեկորդին

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղում «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը գոլի հեղինակ դարձավ (3:1):

Այժմ 30-ամյա անգլիացին Բունդեսլիգայի 20 խաղում խփել է 24 գոլ։ Այսպիսով, նա 20 տուրից հետո կրկնեց իր նորամուտի մրցաշրջանում գոլերի ռեկորդը։ 1969/70 մրցաշրջանում Գերդ Մյուլերը և 2020/21 մրցաշրջանում՝ Ռոբերտ Լևանդովսկին (2020/21) առաջին 20 տուրերում խփել են 24-ական գոլ։

Բացի այդ, Քեյնը, ով անցած ամառ «Թոթենհեմից» տեղափոխվեց «Բավարիա», հավասարվեց Լուկա Տոնիի ռեկորդին մյունխենցիների կազմում իր նորամուտի մրցաշրջանում խփած գոլերի քանակով: 2007/08 մրցաշրջանում «Ֆիորենտինայից» տեղափոխվելուց հետո նա խփել էր 24 գոլ։