«Լիվերպուլի» և Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ալիսոն Բեքերը FourFourTwo-ի վարկածով այս պահին աշխարհի լավագույն դարպասապահն է։
Ցուցակը ներկայացնում ենք ստորև․
1. Ալիսոն Բեքերը, «Լիվերպուլ» Անգլիա;
2. Մարկ-Անդրե տեր Շտեգեն, «Բարսելոնա» և Գերմանիա;
3. Էդերսոն, «Մանչեսթեր Սիթի» և «Բրազիլիա»;
4. Մայք Մանյան, «Միլան» և Ֆրանսիա;
5. Գուլիելմո Վիկարիո, «Թոթենհեմ» և Իտալիա;
6. Լուկաշ Հրադեցկի, «Բայեր Լևերկուզեն» և Ֆինլանդիա;
7. Էմիլիանո Մարտինես, «Ասթոն Վիլա» և Արգենտինա;
8. Մանուել Նոյեր, «Բավարիա» և Գերմանիա;
9. Յան Օբլակ, «Ատլետիկո Մադրիդ» և Սլովենիա;
10. Ջանլուիջի Դոննարումա, ՊՍԺ և Իտալիա։
Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացի դարպասապահը բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման, որոնցում բաց է թողել 18 գնդակ և անառիկ է պահել ինը դարպասը։ Այս պահին Պրեմիեր Lիգայի 22 խաղից հետո առաջատարը «Լիվերպուլն» է՝ 51 միավոր։