Ֆլորենտինո Պերեսը ակումբի մարզչական շտաբին տեղեկացրել է, որ Կիլիան Մբապպեի հետ պայմանագիրը վերջին փուլում է

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը «Խետաֆեի» հետ 20-րդ տուրի վերջին խաղից հետո (0-2) մադրիդյան թիմի մարզչական շտաբին տեղեկացրել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի հետ պայմանագիրը վերջին փուլում է։ Այս մասին հայտնում է լրագրող Ռամոն Ալվարես դե Մոնթը X սոցիալական ցանցում։

Աղբյուրի համաձայն՝ Պերեսի խոսքերը լսել է նաև Մադրիդի «Ռեալի» խաղացողներից մեկը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ֆրանսիացի հարձակվողը «Ռեալից» պահանջում է տարեկան 70 միլիոն եվրո աշխատավարձ, որը կվճարվի պայմանագրի հինգ տարվա ընթացքում։ Բացի այդ, հարձակվողը ցանկանում է 100-125 միլիոն եվրո գումարած բոնուսներ Մբապպեի մոր համար, ով նրա գործակալն է։