«Լացիոյի» կիսապաշտպան Ֆելիպե Անդերսոնը Թուրինի «Յուվենտուսի» տրանսֆերային նպատակն է: Այս մասին սոցիալական ցանցերի միջոցով հայտնել է ինսայդեր Ռոմեո Ագրեստին։
Թուրինյան ակումբը նախատեսում է բրազիլացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել հաջորդ ամառ, երբ խաղացողը դառնա ազատ գործակալ: Թուրինյան թիմը ակտիվ բանակցություններ է վարում Անդերսոնի ներկայացուցիչների հետ։ Ֆելիպեի գործող պայմանագիրը «Լացիոյի» հետ նախատեսված է մինչև հունիսի վերջը։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 10 միլիոն եվրո է։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «Լացիոյի» կազմում մասնակցել է 30 հանդիպման։