«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է ակումբից հարձակվող Էրլինգ Հոլանդի հնարավոր հեռանալու մասին հարցին, ով, ըստ իսպանացի լրագրողների, դժգոհ է Անգլիայի կլիմայից և Մանչեսթերի կյանքից։
«Մենք չունենք այն զգացումը, որ Հոլանդը դժգոհ է։ Միգուցե իսպանական լրատվամիջոցները, հատկապես Մադրիդում, ավելի շատ տեղեկություններ ունեն այս հարցի վերաբերյալ, քան մենք»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ վերջերս հաղորդվել էր, որ Հոլանդն ու նրա ներկայացուցիչները կարծում են, որ հարձակվողը պետք է պրոֆեսիոնալ կարիերան շարունակի Մադրիդի «Ռեալում», որպեսզի նորվեգացու համար անհատական ֆուտբոլային մրցանակներ նվաճելու հավանականությունը մեծանա։