The Athletic-ը հրապարակել է Պրեմիեր Լիգայի ակումբների կողմից նախորդ մրցաշրջանում ելույթների համար վճարված վճարների չափերը: Անգլիական «Մանչեսթեր Սիթին» ռեկորդային շահույթ է ստացել:
Աղբյուրի համաձայն՝ «Սիթին» ստացել է 176,2 մլն ֆունտ ստերլինգ, ինչը 15 տոկոսով ավելի է, քան նախորդ մրցաշրջանում։ Երկրորդ տեղում զբաղեցրած Լոնդոնի «Արսենալը» վաստակել է 172,2 մլն ֆունտ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 168,3 մլն ֆունտ:
Յուրաքանչյուր ակումբի եկամուտների ամբողջական ցանկը ստորև.
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայում 21 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակել է 46 միավոր եւ ներկայումս զբաղեցնում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ «Լիվերպուլը» 51 միավորով առաջին տեղում է և մեկ հանդիպում ավելի է անցկացրել «Մանչեսթեր Սիթիից»։