«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի գործակալը որոշել է իր ֆուտբոլիստի նոր ակումբը։
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, նորվեգացու ներկայացուցիչները կարծում են, որ նա պետք է կարիերան շարունակի Մադրիդի «Ռեալում»: Նախկինում հաղորդվում էր, որ անձամբ՝ Հոլանդը, նույնպես անհրաժեշտություն է տեսնում «Ռեալ» տեղափոխվելու՝ անհատական մրցանակների տեր դառնալու համար։
Առանցքային իրադարձությունը, որը նորվեգացուն հանգեցրել է այս որոշմանը, FIFA Best Football Awards 2023 մրցանակաբաշխությունն էր, որում 2023 թվականի լավագույն խաղացող է ճանաչվել արգենտինացի «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին։