«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան պատասխանել է այն հարցին, թե արդյոք Չավին կարող է պաշտոնանկ արվել մինչև հունիս։ Ավելի վաղ երիտասարդ մարզիչը հայտարարել էր մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու իր որոշման մասին։
«Եթե ինձանից կախված լիներ, ես Չավիին չեմ հեռացնի: Նա արժանի չէ սրան։ Նա իսկապես հավատում է այն բանաձևին, որը մենք մշակել ենք մրցաշրջանի մնացած հատվածի համար: «Բարսելոնան» չի հանձնվում ոչ Լա Լիգայում, ոչ Չեմպիոնների Լիգայում. մենք բավական լավ կազմ ունենք մրցելու և «Նապոլիին» հաղթելու համար»,- ասել է Լապորտան, ում խոսքերը մեջբերում է Goal պորտալը։
Միևնույն ժամանակ, Լապորտան նշել է, որ եթե Չավին չլիներ, ինքը արդեն կհեռացներ մարզչին։
«Եթե Չավին չլիներ, այս իրավիճակում արդեն կհեռացնեի մարզչին»,- ասել է «Բարսելոնայի» նախագահը։
Արժե ասել, որ 2024 թվականին «Բարսելոնան» արդեն մի շարք անհաջող հանդիպումներ է անցկացրել, օրինակ՝ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում 1։4 հաշվով պարտվել է Մադրիդի «Ռեալին»։