«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Կիլիան Մբապպեի որոշմանը

Կիլիան Մբապպեի ապագան մնում է անորոշ։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ամռանը, իսկ հարձակվողը դեռ չի հայտնել իր որոշման մասին։ El Chiringuito հաղորդման ժամանակ լրագրող Էդու Ագիրեն ասել է, որ Մադրիդի «Ռեալում» ֆուտբոլիստները ցանկանում են իմանալ, թե ինչպիսին է լինելու Մբապպեի ապագան։

««Ռեալի» հանդերձարանից մարդիկ ինձ հարցնում են՝ կգա՞ Մբապպեն»,- ասել է Ագիրեն։

Հարկ է նշել, որ ՖԻՖԱ-ի կանոնները 25-ամյա Մբապպեին թույլ են տալիս հունվարից սկսած բանակցել արտասահմանյան ցանկացած ակումբի հետ: Խոսակցություններն ակտիվորեն կապում են Կիլիանին Մադրիդի «Ռեալի» հետ։ Ֆրանսիացին կարող էր «Սանտիագո Բեռնաբեու» տեղափոխվել դեռ 2022 թվականին, սակայն հետո որոշեց երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։