«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգե Պոստեկոգլուն, խոսելով ակումբի ձախողված տրանսֆերների մասին, կատակել է, որ Ֆորմուլա 1-ի հայտնի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը, ով վարում է Mercedes-ի համար, 2025 թվականից կներկայացնի Ferrari-ն։
«Հավանաբար միակ հիասթափեցնող պահը երեկ էր, երբ ես մտածեցի, որ մենք իսկապես լավ հնարավորություն ունենք, բայց ակումբը չհամարեց, որ դա ճիշտ քայլ էր մեզ համար, ուստի ես հիասթափված էի…
Բայց նա գնաց Ferrari, այնպես որ մենք պարզապես պետք է ապրենք դրա հետ», – ասել է Պոստեկոգլուն մամուլի ասուլիսում։
39-ամյա Հեմիլթոնը Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն է և «Արսենալի» երկրպագու: