«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է այն լուրերին, թե թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդը իբր դժգոհ է Մանչեսթերի կյանքից և եղանակից, և այդ պատճառով Մադրիդի «Ռեալը» հետևում է իրավիճակին։
«Չգիտեմ, դուք պետք է հարցնեք մադրիդյան լրատվամիջոցներին: Երևի նրանք ավելի ամբողջական տեղեկատվություն ունեն, քան մենք։
Ես, մենք չունենք այն զգացումը, որ նա դժգոհ է։ Նա դժգոհ էր, քանի որ վնասվածքի պատճառով երկու ամիս բաց թողեց։ Բայց հնարավոր է, որ Իսպանիայում և հատկապես Մադրիդի ԶԼՄ-ները ավելին գիտեն, քան մենք»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։